ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Փրկի՛ր մեկ կյանք»
1000 մարդ համաձայնել է որպես դոնոր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին» անդամակցելու Աշխարհում յուրաքանչյուր օր 600 մարդ սպասում է այն դոնորին, ով սիրահոժար հանձն կառնի ոսկրածուծի փոխպատվաստման ճանապարհով փրկել իր կյանքը...
Սա միջազգային վիճակագրություն է, որով մտահոգված է նաեւ մեր երկիրը։ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Երեւանի Սիրահարների այգում նախաձեռնել էր «Փրկի՛ր մեկ կյանք» խորագրով միջոցառումը՝ բարեգործական բացօթյա համերգը, որի նպատակն էր հիմնադրամի առաքելության տասնամյա արգասավոր գործունեության մասին հասարակության առավել լայն շերտերին տեղեկացնելը։ Միջոցառումը տվել է իր պտուղները, եւ արդյունքում 1000 մարդ համաձայնել է որպես դոնոր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին» անդամակցելու»։
«Միացյալ Նահանգներում ցողունային բջիջների փոխպատվաստումն արժե կես միլիոն ԱՄՆ դոլար, եվրոպական երկրներում՝ 150000 եվրո, Ռուսաստանում՝ 70000 դոլար, Իրանում՝ 60000 դոլար։ Ընդ որում, եթե ոսկրածուծի մեր դոնորական արյունը տրամադրում ենք որեւէ երկրի հայազգի կամ այլազգի քաղաքացու, միեւնույն է, փոխպատվաստման մասին վերջնական որոշում կայացնողը մենք չենք, քանի որ պրոցեսը բժշկական առումով բավականին բարդ ու պատասխանատու է։ Բայց, իհարկե, մշտապես շատ ուրախալի է, երբ լսում ենք, երբ արյունն արդեն համընկել է այս կամ այն դոնորին եւ կարողացել ենք փրկել եւս մեկ մարդկային կյանք»,–մանրամասնեց ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը, մամուլի ասուլիսում։
10 տարիների ընթացքում շուրջ 15000 դոնորներ կամավորական սկզբունքներով հավատարմագրվել են ռեեստրում, դոնորների գերակշիռ մասը հայ տղամարդիկ են։ Նշվածներից ցողունային բջիջներ են վերցվել 700 դոնորներից, ովքեր օգնել են աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց՝ ազատվել մահվան ճիրաններից։ Այս՝ բժշկական տեսանկյունից բարդ գործընթացը մշտական ինֆորմացիոն աջակցություն է պահանջում։ Ըստ կազմակերպության նախագահ Ֆրիդա Ջորանի՝ շատ կարեւոր է մարդկանց իրազեկել, որ դոնորական արյուն հանձնելը ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար՝ մարդասիրական մեծ քայլ լինելով։
«Շատ կարեւոր է, որ արյուն հանձնող հիվանդը չունենա ՄԻԱՎ ՁԻԱՀ, HLH, մալարիա եւ սուր վարակիչ այլ հիվանդություններ։ Իբրեւ ավանդույթ, դոնորը եւ հիվանդը միմյանց ազգային պատկանելության եւ այլ տվյալներ պետք է չունենան, բացառությամբ այն դեպքերի, երբ բուժվածն ուզում է իմանալ, թե ո՞վ է եղել իր կյանքը փրկողը եւ ցանկանում է իր երախտագիտության խոսքը հայտնել»,–տեղեկացրեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը։
16.10.2009
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
10.10.2025
03.07.2025
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







